Հարցազրույց Ստեփանավանի քաղաքաշինության և քաղաքային տնտեսության բաժնի պետ Հրահատ Աբրահամյանի հետ

Ի՞նչ խնդիրներ կան Ստեփանավան համայնքի ասֆալտապատման և լուսավորության ոլորտներում։ Այս մասին զրուցեցինք Ստեփանավան համայնքի քաղաքաշինության և քաղաքային տնտեսոթյան բաժնի պետ Հրահատ Աբրահամյանի հետ։

Ասֆալտապատում


Պարոն Աբրահամյանը նշեց, որ Ստեփանավանում 2018-2019թթ․ կատարվել են մի շարք փողոցների ասֆալտապատման և փոսային վերանորոգման աշխատանքներ։ Այդ թվում նաև կատարվել են մայթերի կառուցման և սալիկապատման աշխատանքներ։ Այն հարցին, թե արդյո՞ք այդ մայթերը թեքանցումներով են պարոն Աբրահամյանը պատասխանեց, որ բոլոր նոր կառուցվող մայթերում թեքանցումներ են կառուցվել, իսկ ինչ վերաբերում է հներին, դրանք կառուցել են մոտ տասնվեց տարի առաջ և նախկինում այդ նորմերին կարևորություն չեն տվել, իսկ հիմա  անհրաժեշտ ֆինանսական միջոցների սղության պատճառով մայթերի վերակառուցման աշխատանքներ չեն կատարվում։ Ներկայումս ընթանւում են ասֆալտապատման աշխատանքներ Գ․ Նժդեհ և Միլիոնի փողոցներում, որը նախատեսված է ավարտել 2019թ-ին։













Լուսավորություն

Ինչ վերաբերում է քաղաքի լուսավորությանը պարոն Աբրահամյանը նշեց, որ Ստեփանավանը ՀՀ այն քիչ քաղաքներից է, որի փողոցների 92%-ը լուսավորված է։
Մեծ աշխատանքներ են կատարվել այդ ուղղությամբ։ Աշխատանքները կատարվել են օպտիմալ տարբերակով։ Հին լամպերը տարվել են ոչ կենտրոնական փողոցներ, իսկ կենտրոնական փողոցներում տեղադրվել են LED տեսակի լուսարձակներ։













      






Նյութը պատրաստեցին՝
              Լիլիթ Սիմոնյան
              Լիանա Սիմոնյան
              Լիանա Ցականյան
             Աննա Նազարյան
             Մարատ Սաքանյա



Եթե ունեք հարցեր կամ առաջարկներ կարող եք գրել մեկնաբանություններում կամ մեր էլ․ հասցեին`  lsimonyan2021@gmail.com

Комментарии